National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.10.2005
«Եվրաինտեգրումը քաղաքական առաջնահերթություն է»

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելգիական խորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային քաղաքականությանը եւ եվրաինտեգրման գործընթացներին առնչվող հարցեր:

Աժ նախագահը հյուրի խնդրանքով նրան իրազեկեց հայաստանյան քաղաքական կյանքի կարեւոր  իրադարձությունների մասին` նշելով, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն արդեն նշանակված է եւ դրական արդյունքը կարեւոր նշանակություն ունի ժողովրդավարական  բարեփոխումների խորացման համար: Եվրոպական ինտեգրումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար, իսկ այդ ճանապարհին օգտակար է բելգիական փորձի ուսումնասիրությունը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որը կարող է մեծապես նպաստել եվրոպական ինտեգրման խորացմանը:Քննարկվեց նաեւ ռեգիոնալ կապերի հաստատման եւ 2006-ին Բելգիայի մասնակցությամբ տարածաշրջանային  կոնֆերանսի անցկացման հնարավորությունը, որտեղ կքննարկվեն ռեգիոնալ կապերի հաստատման հարցեր:

Անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին: Տիկին Լիզինն առաջարկեց աջակցել 2006-ի հունվարին Բրյուսելում Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը, որի օրակարգում կլինեն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Աժ նախագահը նշեց, որ ինքը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը եւ գտնում է, որ եղած հիմնահարցերը պետք է քննարկվեն բաց ու հրապարակային` ելակետ ունենալով ապագան: Արթուր Բաղդասարյանը  կարեւորեց տարածաշրջանային տնտեսական ծրագրերում բոլոր երկրների հավասար մասնակցությունը եւ այդ հարցերում Եվրամիության աջակցությունը` կրկնակի ստանդարտները բացառելու նպատակով: Փոխադարձաբար կարեւորվեց երկու երկրներում հասարական բարենպաստ մթնոլորտի առկայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am